Բաժիններ՝

Ոտքերի ճիշտ խնամք. խորհուրդներ

Եթե ձեր ոտքերը երեկոյան շատ են հոգնել, վարվեք հետևյալ կերպ. վերցրեք տաք (40 աստիճան) և սառը ջրով (20 աստիճան) 2 թաս: Ոտքերը 15 վայրկյանով իջեցրեք նախ՝ տաք, ապա՝ սառը ջրի մեջ: Գործողությունը կատարել 10 անգամ: Կարելի է նաև տաք ջրին ավելացնել 1 ճաշի գդալ կերակրի աղ և 50 գ լորենու ծաղիկ:

Ոտքերի քրտնելը կանխելու կամ պակասեցնելու համար ամեն երեկո պետք է դրանք լվանալ պերմանգանատի թույլ լուծույթով: Խնամքով ցամաքեցնել մատների արանքները, ապա շփել հետևյալ լուծույթներից որևէ մեկով.

  • 5գ ֆորմալին ( 40%-անոց), 10 գ գլիցերին, 85 գ սպիրտ (70%-անոց)
  • 10 գ շիբ, 100 գ եռացրած ջուր:

Ամռանը սովորաբար կրունկների մաշկը կոշտանում է և հաճախ ճաքճքում: Ճաքի մեջ ինֆեկցիա ընկնելու դեպքում սկսվում է բորբոքային պրոցես:

Կարելի՞ է արդյոք կանխել մաշկի եղջերացումը և ճաքերի առաջացումը: Այո, եթե ամեն օր քնելուց առաջ ոտքերը լվանաք և քսեք A վիտամին պարունակող որևէ քսուք:
Իսկ եթե ձեր կրունկներն արդեն ճաքճքել են, ապա ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետևյալ միջոցը. 500 գ կաղնու մանրացրած արմատների վրա լցնել 3-4 լ ջուր, կես ժամ եփել և եփուկն օգտագործել թրջոցների, լոգանքի ձևով:

Խորհուրդ է տրվում նաև նման դեպքում օգտագործել վաղենակի (календула) եփուկը ձիթապտղի յուղի հետ (1:10 հարաբերությամբ): Վնասված մաշկին խառնուրդը պետք է քսել օրը երկու անգամ:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս