Հանցագործություն կատարողների գերակշիռ մասը 30-49 տարիքային խմբի ներկայացուցիչներ են
Ինչպես արդեն հայտնել ենք, 2014 թվականի ինը ամիսներին ԼՂՀ տարածքում արձանագրվել է հանցագործությունների 291 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 17,3 %-ով։
ԼՂՀ գլխավոր դատախազության կայքի փոխանցմամբ՝ համաձայն վերլուծությունների, հանցագործությունները հիմնականում կատարվել են արական սեռի ներկայացուցիչների կողմից. վերոնշյալ ժամանակահատվածում հանցագործություն կատարած անձանցից 205-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 18-ը` իգական:
Հանցագործություն կաարածների մեջ գերակշիռ մաս են կազմում 30-49 տարիքային խմբի ներկայացուցիչները՝ 93 հոգի, 6-ական հոգի 14-15 եւ 16-17 տարեկանները, 18-24 տարեկանները՝ 43 հոգի, 25-29 տարեկանները՝ 38 հոգի, 50 տարեկան եւ ավելի՝ 37 հոգի:
Հանցագործություն կատարած անձանցից 158-ը միջնակարգ կրթություն ունի, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը 31 է։
Վերլուծություններից պարզվում է, որ ըստ սոցիալական վիճակի՝ 34-ը՝ ծառայողներ են, 13-ը՝ բանվոր, 16-ը՝վարձու աշխատող, 9-ը՝ մասնավոր ձեռնարկատեր, 3-ը՝ գյուղատնտեսությամբ զբաղվող, 61-ը՝ գործազուրկ, 7-ը՝ սովորող, որից 4-ը՝ ուսանող, 80-ը՝ այլ զբաղմունքի տեր անձինք: