Դիլմա Ռուսեֆը վերընտրվել է Բրազիլիայի նախագահի պաշտոնում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով վերընտրվել է գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը:
Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո նա ստացել է քվեների 51.54 տոկոսը: Այս մասին են վկայել Բրազիլիայի ԿԸՀ-ի տվյալները: Ռուսեֆի մրցակից, սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Աեսիու Նևիսը հավաքել է քվեների 48.46 տոկոսը:
Բրազիլիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 5-ին: Այն ժամանակ Ռուսեֆը հավաքել էր քվեների 41.59 տոկոսը, իսկ Նևիսը՝ 33.55 տոկոսը: Բրազիլիայի Սահմանադրության համաձայն՝ Ռուսեֆը նախագահի պաշտոնում կմնա ևս 4 տարի: