
Արտակարգ դեպք Քաջարանում. բնակարանում հայտնաբերվել է ամուսնու դին, բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում կնոջը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ոստիկանության Կապանի բաժին են ահազանգել Քաջարան քաղաքի Աբովյան 11 շենքի բնակիչները և հայտնել, որ նշված շենքի թիվ 24 բնակարանի բնակիչները տևական ժամանակ է չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին, իսկ ներսից լսվում է միայն հեռուստացույցի ձայնը:
Ոստիկանները և փրկարարները տան դուռը բացելուց հետո բնակարանի լոգարանում հայտնաբերել են 37-ամյա Արթուր Կարապետյանի դին և վիրավոր 38-ամյա Անժելա Հարությունյանին, ում բժիշկները առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ աղբյուրի՝ մահացածը և վիրավորը ամուսիններ են: Նախնական տեղեկություններով՝ պատճառը եղել է շմոլ գազը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: