Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ

Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Գյուղատնտեսությունը շարունակում է կարևոր դեր ունենալ մեր երկրի զարգացման և հասարակության բարեկեցության ապահովման գործում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն շարունակելու է գյուղատնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Ծանոթ լինելով գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարություններին՝ բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ տքնաջան աշխատանքը: Վստահեցնում եմ, որ պետությունը լինելու է ձեր կողքին և աջակցելու է որակյալ ու բնական գյուղատնտեսական արտադրանքի ապահովմանն ուղղված ձեր աշխատանքին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն և բարեբեր աշխատանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031