Բաժիններ՝

Ճարպակալումով տառապող մարդկանց մոտ քաշի նվազումը բարելավում է քնի որակը և տրամադրությունը

Ճարպակալումով տառապող մարդկանց մոտ քաշի 5% ով նվազումը հանգեցնում է քնի որակի և տրամադրության բարելավմանը: Այս մասին գրում է Doctors.am՝ հղում անելով Medicinform.net-ին: Հետազոտությանը մասնակցել են ճարպակալմամբ տառապող մեծահասակներ: Պարզվել է` քաշի 5%-ով նվազումը դրական ազդեցություն է ունենում էմոցիոնալ վիճակի և քնի որակի վրա: Մասնավորապես, քնի միջին տևողությունը երկարում է 21.6 րոպեով այն մարդկանց մոտ, ովքեր կորցրել էին մարմնի զանգվածի 5% ը: Հետազոտության մասնակիցների մոտ, ովքեր մարմնի զանգվածի 5% ից պակաս էին նվազեցրել քաշը, քնի միջին տևողությունը երկարել է ընդամենը 1.2 րոպեով: 5% ից ավել կորցրած մարդիկ նշում էին նաև տրամադրության լավացման և դեպրեսիայի մակարդակի նվազման մասին:

Միևնույն ժամանակ, մեկ այլ նոր հեգազոտության համաձայն՝ դիետայի միջոցով քաշը նվազեցրած մարդիկ ավելի հաճախ են իրենց դժբախտ զգում և հակված են դեպրեսիայի:Պատճառը հավանաբար այն է, որ դիետայով նիհարել փորձող մարդիկ հակված են այն մտքին, թե նիհարելուց հետո իրենց կյանքը կփոխվի: Իրականում փոխվում է միայն քաշը և նրանք հուսահատվում են: Այդ պատճառով այսպիսի մարդիկ երկու այգամ ավելի հաճախ են տառապում միայնության զգացումից ու տխրությունից: Ավելին, դիետան ինքնին դժվար փորձություն է և կարող է բացասական էմոցիոնալ ֆոն ստեղծել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս