Բաժիններ՝

Թուրքիայում Քոբանիի դեպքերի համար բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում են քրդերի բողոքի զանգվածային ակցիաները՝ կապված Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի մարտերի հետ: Բողոքի ակցիաների ժամանակ Մարդինում երեկ հայտնաբերվել է երկու դիակ, իսկ Ադանայում՝ մեկ դիակ:

Դրանով իսկ բողոքի ակցիաների զոհերի ընդհանուր թիվը հասել է 22-ի: Դրանցից 10-ը գրանցվել են Դիարբեքիրում, 3-ը՝ Սիիրթում (Սղերթ), 5-ը՝ Մարդինում, և մեկական մահվան դեպքեր գրանցվել են Բաթմանում, Վանում, Մուշում ու Ադանայում:

Ստամբուլում նույնպես անցկացվել է բողոքի ակցիա, գրանցվել են ոստիկանության հետ բախումներ: Վիրավորվել է 52 և ձերբակալվել է 66 մարդ: Վիրավորների թվում կա 3 ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս