«Բանտի են նմանեցնում և ուզում են դուրս գալ». զեկույց նյարդահոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների մասին

2006-2013թթ. հոգեբուժական բուժհաստատություններում մահվան 302 դեպք է գրանցվել. դրանցից 6-ը ինքնասպանության դեպքեր են: 302 մահացություններից 40-ով հարուցվել է քրեական գործ. բոլոր հարուցված քրեական գործերը կարճվել են՝ հանցագործության բացակայության հիմնավորմամբ: Այս մասին նշված է «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում 2013թ.» զեկույցում, որը կազմվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:

Զեկույցի ներկայացման ընթացքում մշտադիտարկում իրականացրած Մարիետա Թեմուրյանն ասաց, որ մշտադիտարկում իրականացվել է ՀՀ-ում գործով 9 հոգեբուժական հաստատությունում: Նրա խոսքով՝ արդյունքում բացահայտվել են համակարգային խնդիրներ:

Արձանագրված խնդիրների մասին խոսելով՝ նա ասաց, որ հոգեբուժարաններում բժշկական օգնություն ստացող անձինք զրույցների ընթացքում ցանկություն են հայտնել դուրս գալ բուժհաստատություններից. «Քանի որ չեն կարողանում ազատ լինել, քանի որ իրենց իրավունքները չեն կարողնում իրացնել, բանտի են նմանեցնում և ուզում են դուրս գալ: Հիմնականում Սևանի հոգեբուժական հաստատությունում էր, հիմնականում օգտագործում էին՝ «վեչնի կոյկա» հասկացությունը:

Սա վերաբերում էր այն անձանց, ովքեր հիվանդանոցից, հոգեբուժարանից դուրս գալու հույսը կորցրել էին»:

Որպես խնդիր նա նշեց նաև այն հանգամանքը, որ հոգեբուժարաններում մարդիկ պատշաճորեն չեն իրազեկվում իրենց իրավունքների, առողջական վիճակի, նշանակվող բուժման մասին. «Նրանք չեն կարող նույնիկս դիմումներով, բողոքներով, որպես այդպիսին, դիմել հաստատության տնօրենին կամ բաժանմունքի վարիչին, որը ևս ամգրավրած է օրենքով»:

Մարիետա Թեմուրյանի խոսքով՝ բժշկական հաստատություններում մեծ է կարծրատիպերի, խտրականության առկայությունը. «Հոգեբուժարաններն իրենք նպաստում են դրանց ձևավորմանը: Այն հանգամանքը, որ անձը ունի հոհեկան առողջության խնդիրներ, կարող է արդեն հանգեցնել նրան, որ տվյալ անձի կարծիքը հաշվի չառնվի: Օրինակի վրա ասեմ:

Բուժհաստատություններից մեկում, երբ ուսումնասիրություն էինք կատարում, անձը, ով 24 օր հոժարակամ բուժում էր ստացել, բազմաթիվ անգամներ բանավոր դիմել էր հաստատության բժշկին, բաժանմունքի վարիչին, հետո արդեն գրավոր էր դիմել: Այդ գրավոր դիմումը պատռվել էր, անձամբ նկատել եմ, տեսել եմ պատռված դիմումը, խոսել եմ հաստատության ղեկավարություն հետ, և հիմնականում պատռվելու հանգամանքը գալիս էր նրանից, որ բժիշկը զայրացել էր, թե ինչպես կարող է անձը, ով գտնվում է նման հասատությունում, պահանջ ներկայացնի, իր կարծիքն արտահայտի»:

Մ. Թեմուրյանի խոսքով՝ հոգեբուժական հաստատություններում պատշաճ բուժման և խնամքի բաակայություն կա. մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ դրանք մատարակարվում են հիմնականում հայրենական արտադրության դեղամիջոցներով. «Շատ մասնագետներ գտնում են, որ դա շատ անարդյունավետ ու անորակ է, եթե համեմատենք արտասահմանյան դեղամիջոցների հետ:

Ընդ որում, կա նաև դեղորայքով ապահովման խնդիր: Որոշ բուժհաստատությունների տնօրեններ ներկայացրին, որ այս խնսիրն իրենք մշտապես ունեն և սա հիմնականում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության տրամադրման շրջանակներում է ի հայտ գալիս»: Մարիետա Թեմուրյանն ասաց նաև, որ բուժհաստատություններում աշխատանքային շահագործան դեպքեր են գրանցվել. աշխատակիցները, ըստ նրա, դա ներկայացրել են որպես աշխատանքային թերապիա: «Իմ կարծիքով՝ զուգարան մաքրելը բաղնիքը մաքրելը, այլ անձնանց խնամելն աշխատանքային թերապիա չէ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս