
Պորոշենկոն Գերագույն ռադային ներկայացրել է Ասոցացման համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը:
Համապատասխան թիվ 0098 օրինագիծը խորհրդարանում գրանցվել է այսօր: Ակնկալվում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան ու Եվրոախորհրդարանը սեպտեմբերի 16-ին միաժամանակ կվավերացնեն ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը:
Ռուսաստանը պահանջել էր, որ փոփոխություններ կատարվեն համաձայնագրի տեքստում, սական Պորոշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում հօգուտ Ռուսաստանի ուղղումներ կատարել դրանում: Դրա հետ մեկտեղ ԵՄ-ը միակողմանի մինչև 2015 թվականի ավարտը հետաձգել է Ասոցացման համաձայնագրի տնտեսայան մասի իրագործումը: