
Ռումինիան համաձայնվել է իր տարածքում ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռների տեղակայմանը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն կաջակցի Ռումիանիային այդ երկրի օդային տիրույթում պարեկություն կատարելուն: Ռումինիայի պաշտպանության բարձրագույն խորհուրդը համաձայվել է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռների տեղակայմանը:
Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն: Նրա խոսքերով՝ Ռումիայում ինքնաթիռների սպասարկման համար ՆԱՏՕ-ն կգործուղոի մինչև 200 զինծառայող: Ռումինիայի նախագահը, սակայն, չի հայտնել, թե ՆԱՏՕ-ն որքան ինքնաթիռ է տեղակայելու երկրի տարածքում: