Բուժում Գերմանիայում. Նոր քայլ Ալցհայմերի հիվանդությունը հաղթահարելու ուղղությամբ

Գիտնականների միջազգային թիմը Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի նյարդապաթոլոգիայի բաժանմունքի դոկտոր Գյունտեր Ֆրիցի մասնակցությամբ առաջին անգամ կարողացավ ապացուցել, որ որոշակի սուբստանցիան ի վիճակի է արգելափակել ամիլոիդի սպիտակուցի բաղադրիչ մասի՝ դեպի ուղեղ ուղղված փոխադրման մեխանիզմը:

Ալցհայմերի հիվանդության ժամանակ ուղեղի նյարդային բջիջների վրա կործանարար ազդեցություն են ունենում ամիլոիդի սպիտակուցի բաղադրիչ մասերի կուտակումները, որոնք նախորդող սպիտակուցի մասնատման արդյունքն են:

Թունավոր ամիլոիդը գոյանում է ոչ միայն ուղեղի հյուսվածքներում, այլև օրգանիզմի մյուս հյուսվածքներում և հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջով ներթափանցում է ուղեղ: Այս սպիտակուցի մատակարարման մեխանիզմի հիմնական բաղադրիչ մասը բջիջների մակերևույթի մոլեկուլն է՝ այսպես կոչված RAGE (Receptor for Advanced Glycation Endproducts) ընկալիչը:

«Մեզ առաջին անգամ հաջողվել է հաստատել, որ նոր սուբստանցիան արգելափակում է այդ տրանսպորտային մեխանիզմը և կանխում է ամիլոիդի կուտակումն ուղեղում»,- հայտնում է դոկտոր Գյունտեր Ֆրիցը:

Կարդացեք նաև

«Բացի այդ, տվյալ սուբստանցիան խոչընդոտում է բորբոքային ռեակցիայի առաջացմանը, որը ենթադրաբար նպաստում է ուղեղի վնասվելուն Ալցհայմերի հիվանդության ժամանակ»:

Շնորհիվ այս բացահայտումների Ալցհայմերի հիվանդության բուժման նոր հնարավորություններ են ի հայտ գալիս:

Աշխարհում 85 տարեկանից մեծ մարդկանց ավելի քան 20 % տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ:

Այն ուղեկցվում է հիշողության և վարքի ծանր խանգարումներով: Գերմանիայում այդ հիվանդությամբ տառապում է 700 000 մարդ, և ամեն տարի ախտորոշվում է մոտ 120 000 նոր դեպք:

7777

Տեսանյութեր

Լրահոս