Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ 2014թ. հունվար-հունիսին արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում գրանցվել է 1 տոկոս աճ` 0.8 տոկոսով ավելացել են արտահանման, 1.1 տոկոսով ներմուծման ծախսերը:
Չեմ կարող ասել, թե սա ինչի հետևանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չունի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանն այժմ փորձում է ապացուցել, որ իրեն Աֆրիկայում խաբել են. կան փասռտաթղթեր, որ հայ գործարարին «խաբած» աֆրիկացիների նկատմամբ այդ երկրում սանկցիա է կիրառվել եւ վերջիններս ձերբակալված են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Գ. (ծնվ.1946 թ.) և Լ. (ծնվ.1945 թ.) Ղ.-երը տեղի ուժերով տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հինգշաբթի Գերագույն ռադայի նիստում հայտարարել էր իր հրաժարականի մասին` կոալիցիայի տապալման եւ խորհրդարանի կողմից կառավարության նախաձեռնություններն արգելափակելու պատճառով:
Այնպիսի միջատների նկատմամբ, ինչպիսիք են՝ մեղուն, իշամեղուն, ձիաբոռը, կրետը և կարմիր մրջյունները, ալերգիան կարող է ծանր ալերգիկ ռեակցիաներ առաջացնել՝ ընդհուպ մինչև անաֆիլաքսիա: Մեղվի հանդեպ ալերգիան ամենահաճախը տեսանելի է մեղվապահների և նրանց ընտանիքների մոտ, մինչդեռ իշամեղվի հանդեպ ալերգիան տարածված է ընդհանուր բնակչության շրջանում: Երկրագնդի գրեթե բոլոր հատվածներում էլ մեղվի և իշամեղվի հանդեպ ալերգիան հանդիպում է:
Գործակալության տեղեկություններով, Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Ցիկորիձեին բերման են ենթարկել Հիդրոպարկի տարածքից հուլիսի 19-ին։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դատական դեպարտամենտի մի խումբ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել 13 անձ, այդ թվում՝ կանայք:
Ուշագրավ է, որ քրեական գործն արդեն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվելուց հետո այն դարձյալ մակագրվել էր նույն դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին, ով, սակայն, այդ ժամանակ ինքնաբացարկի մասին որոշում էր կայացրել՝ նշելով, որ Իշխան Ստեփանյանը՝ մահացած Լյուքս Ստեփանյանի հայրը, իր հորաքրոջ որդին է:
Վերջին տարիներին երբեք պաշտոնապես ստույգ չի հայտարարվում, թե որքան զբոսաշրջիկ է այցելում մեր երկիր: Փոխարենը` մեր լրատվամիջոցները հաշվապահի բծախնդրությամբ ներկայացնում են Վրաստանին վերաբերող տվյալները: Հարևան երկրում զբոսաշրջիկների հաշվառումը տարեկան արդեն 3 մլն մարդուն գերազանցող թիվ է: