Բաժիններ՝

Ինչ ուտել և ինչ չուտել շոգ եղանակին

Aroxj.am-ը ներկայացնում է այն մթերքներն ու սննդատեսակները, որոնք խորհուրդ է տրվում և խորհուրդ չի տրվում օգտագործել ամռանը կամ շոգ եղանակներին (եթե դուք ձմեռային արձակուրդները կորոշեք անցկացնել Կարմիր ծովի ափին, +38 աստիճան տաքության ներքո): Եվ այսպես սկսենք.

Ուտել-խմել
Մրգեր ու բանաջարեղեն: Մրգերն ու բանջարեղենը պարունակում եմ մեծ քանակությամբ հակաօքսիդատներն, որոնք դանդաղեցնում են թթվայնության արտադրությունը օրգանիզմում: Իսկ բջջանքը խոչընդոտում է հանքանյութերի ու ճարպանյութերի մարսման գործընթացին:
Կանաչեղեն: Կանաչին, օգնում է օգտակար տարրերի ձևավորմանը, մասնավորապես արյան մեջ, ինչի արդյունքում օրգանիզմի վրա անտանելի շոգի ազդեցությունը մեղմանում է:

Ցիտրուսներ: Սրանք շոգ եղանակին պարզապես փրկություն են: Ցիտրուսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Շոգին օրգանիզմը օգտագործում է նորմայից շատ վիտամին C: Այդ պատճառով դուք պետք է օրգանիզմին օգնեք, որպեսզի դրա քանակությունը չիջնի նորմայից:
Կարմիր չոր գինի: Այս գինու տեսակը օգնում է օրգանիզմին չեզոքացնել վնասակար ու անպետք նյութերը: Արդյունքում օրգանիզմը ավելորդ էներգիա չի ծախսում այդ գործընթացը իրականացնելու համար:
Կանաչ թեյ ու հանքային /չգազավորված/ ջուր: Այս երկուսի ազդեցությունը շատ պարզ է: Դրանք շոգին առաջացող ծարավը հագեցնելու լավագույն միջոցներն են, որոնք փրկում են օրգանիզմը ջրազրկումից:

Չուտել-Չխմել
Տապակած, խորոված միս: Մասնավորապես մարսողության համար ծանր են խոզի ու ոչխարի միսը: Դրանք մեծ քանակությամբ էներգիա են խլում օրգանիզմից, լարվածության մեջ են գցում ստամոքսը, ինչի հետևանքով այն ավելի շատ էներգիա է ծախսում մարսման գործընթացի ժամանակ: Սրան գումարվում է շոգը, ինչը արդենիսկ թուլացնում է ձեր օրգանիզմը
Ձկնեղեն: Ցանկալի չեն նաև յուղով կամ ճարպով հարուստ ձկնատեսակները: Ձկան միսը նույնպես դժվարմարսելի է: Շոգ եղանակին ձկնեղենը օրգանիզմում նորայից շատ բարձրացնում է թթվայնությունը: Կարող է առաջացնել խնդիրներ ստամոքսիցավեր առաջացնել, մասնավորապես նրանց մոտ, ովքեր ունեն ստամոքսի խնդիր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս