Բաժիններ՝

Փեշմերգան նավթահանքեր է գրավել Քիրքուքի նահանգում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակը՝ Փեշմերգան, գրավել է Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուքի նահանգում գտնվող երկու նավթահանք: Այս մասին հայտարարել է Իրաքի նավթարդյունաբերության նախարարությունը:

Վերջինս կտրականապես դատապարտել է Փեշմերգայի կողմից Քիրքուքում ու Բեյ Հասանում այսօր առավոտյան երկու նավթահանքի գրավումը: Փեշմերգայի մարտիկները նավթահանքերում աշխատող արաբական ծագմամբ աշխատակիցներին հարկադրել են լքել տեղանքը և նրանց փոխարինել են քուրդ աշխատավորներով:

Քիրքուքն Իրաքի նավթարդյունաբերության կենտրոնն է և միաժամանակ խոշորագույներից մեկն աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս