Ջոն Քերին հուլիսի 13-ին կժամանի Վիեննա՝ Իրանի հետ բանակցելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է, որ պետքարտուղար Ջոն Քերին մեկնելու է Վիեննա, ուր և մասնակցելու է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը «Վեցյակի» անդամ երկրների արտգործնախարարներին հրավիրել է հուլիսի 13-ին ժամանել Վիեննա՝ իրանական կողմի հետ բանակցելու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ջոն Քերին հանգստյան օրերին ժամանելու է Վիեննա:

Իրանն ու «Վեցյակը» պլանավորել են իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հասնել մինչև հուլիսի 20-ը:

Տեսանյութեր

Լրահոս