Միայնակ գայլը՝ բորենիների դեմ. «Հրապարակ»

«Իշխանական որոշ աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ ինչ-ինչ պատճառներով սահմանադրական բարեփոխումները կյանքի չկոչվեն»- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

Դրանով է բացատրվում Սերժ Սարգսյանի անտարբերությունը գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ «միայնակ գայլի» վերածված ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի` «բորենիների դեմ» պայքարը, որովհետեւ բարեփոխումները հիմնականում եղել են նրա իդեա-ֆիքսը:

Գագիկ Հարությունյանի գաղափարի նկատմամբ Սերժ Սարգսյանի անտարբերությունը բացատրվում է, նախ` սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային-ընդդիմադիր «նույնական» անտարբերությամբ:

Չնայած մեր աղբյուրները չեն բացառում հակառակ գործընթացի հնարավորությունը եւս. այն է` բարեփոխումները դառնան հանրային լարվածության, բողոքի ակցիաների, «բարիկադների» համար նոր մատրիցա, ինչն այս պահին իշխանություններին ամենեւին պետք չէ:

Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, պատճառը շատ ավելի խորն է. բանն այն է, որ Եվրասիական միությանն անդամակցությունը եւ սահմանադրական բարեփոխումները մեկ փաթեթում են:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031