Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանը չեն պլանավորում ստեղծել ռազմական դաշինք. Սերգեյ Իվանով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը չեն պլանավորում ստեղծել ռազմական որևէ դաշինք:

Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են ակտիվորեն, այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Իվանովը հավելել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանը որևէ իմաստ չեն տեսնում ռազմական նոր դաշինք կամ նման մի բան ստեղծելու մեջ:

Իվանովի խոսքերով՝ Չինաստանի հետ Ռուսաստանի փոխգործակցությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Իվանովը հայտարարել է, որ ոչ ոք նպատակ չի դրել ՇՀԿ-ը ռազմական կառույցի վերածելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031