
ՆԱՏՕ-ն չի պլանավորում մշտական բազաներ ստեղծել Բալթյան երկրների տարածքում

Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի պլանավորում մշտական բազաներ ստեղծել Բալթյան երկրների տարածքում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը: Նրա խոսքերով՝ Բալթյան երկրների տարածքում մշտական բազաներ ստեղծելը ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ Մեծ Բրիտանիայի տեսակետն է:
Դրանով իսկ նախարարը պատասխանել է բրիտանացի պաշտոնաթող մի շարք սպաների կոչերին, որոնք կարևորում են Բալթիկ ծովի շրջանում և Ռուսաստանի արևմտյան սահմաններին ՆԱՏՕ-ի ու Մեծ Բրիտանայի ներկայության ամրապնդումը: