Բաժիններ՝

Մենք Սուդանը դիտարկում ենք որպես Եգիպտոսի մաս. ալ-Սիսի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երեկ կարճատև այց է կատարել Սուդան, որի ժամանակ բանակցություններ է վարել այդ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ալ-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսն ու Սուդանը պահպանում են բարեկամական ամուր հարաբերություններ. «Երկու երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն բազմաթիվ խնդիրների հակազդելու համար:

Տարածաշրջանում ստեղծվել է նոր իրավիճակ, ինչի հետ կապված` երկու երկրները պետք է համակարգեն իրենց դիրքորոշումները, որովհետև նրանք ունեն ընդհանուր շահեր այդ հարցերում»:

Օմար ալ-Բաշիրն իր հերթին ընդգծել է, որ Եգիպտոսի նախագահի այցը կօգնի ամրապնդել երկու երկրների միջև հարաբերությունները: Մամուլի ասուլիսի ժամանակ ալ-Սիսին հայտարարել է, որ իրենք Սուդանը դիտարկում են որպես Եգիպտոսի մաս, ինչը տարատեսակ քննարկումների պատճառ է հանդիսացել ԶԼՄ-ներում և ոչ միայն:

Ընդգծվում է, որ Եգիպտոսի նախագահական ընտրություններից հետո սա հանդիսացել է ալ-Սիսիի առաջին արտասահմանյան այցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս