ԵՄ-ը պետք է ավելի ակտիվ դեր խաղա տարածաշրջանային հարցերում. Էրդողան

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Մոտ 20 րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ու Իրաքի վերջին զարգացումները:

Բացի այդ, քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, տարածաշրջանային մի շարք հարցեր: Էրդողանն ու Քեմերոնը մտահոգություն են հայտնել Իրաքում ստեղծված քաղաքական ու կրոնական ճգնաժամի կապակցությամբ և կարևորել են ազգային հաշտեցման կառավարության ստեղծումը:

Էրդողանը Քեմերոնին իրազեկել է, որ Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների թիվն արդեն իսկ գերազանցել է մեկ միլիոն մարդու սահմանագիծը: Էրդողանն անհրաժեշտ է համարել, որ ԵՄ-ն ավելի ակտիվ դեր խաղա տարածաշրջանային հարցերում:

Տեսանյութեր

Լրահոս