Բաժիններ՝

Վամպիրից մինչև Ռեմբո. ԱԺ-ում կրքերը թեժանում են

«Առաջ դուք կեղծում էիք ընտրությունները, բայց թթու խոսք չէիք լսում: Հիմա մենք դրանից զրկել ենք ձեզ: Քառյակի վրա ձեր հարձակումները ցույց տվեցին, որ դուք բավականին հեռու եք իրականությունից: Դուք ինչո՞ւ եք նեղացել Արծվիկ Մինասյանից: Նա մի փոքր հավատի հատիկ ուներ ձեր նկատմամբ, բայց կորցրեց: Եթե ինչ-որ բանում կարող ենք մեղադրել նրան, ապա միայն նրա համար, որ այդ փոքր հավատի մասնիկը ձեր նկատմամբ պահպանել էր»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի հարցով իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խբացկության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ Տիգրան Սարգսյանը որպես կառավարություն «թռավ», Հովիկ Աբրահամյանը եկավ, ասեց, թե պարտադիրը դե ֆակտո հանված է, միջանկյալ օրինագիծ ընդունվեց, բայց հետո պարզվեց, որ կառավարությունը միայն անունն է փոխել: Ըստ նրա՝ «հավատի դագաղի վրա խփված վերջին մեխը այս օրինագիծն է»: Զուրաբյանի կարծիքով՝ այն երեք արատ ունի՝ պարտադիր բաղադրիչն ընդամենը փոխել է իր անունը և հորինվել է սահմանադրական ձևով քաղաքացու գրպանը մտնելու եղանակ, ավելացել են խտրականությունները, քանի որ բացի մասնավոր-պետական հատվածների միջև խտրականությունից, նաև պետական պաշտոնյաներից միայն ՀՀ ուժային կառույցների, դատական ու հարկադիր կատարողների խավը կարող է հրաժարվել համակարգին մասնակցելուց: Զուրաբյանը նշեց, որ «ԴԵՄ ԵՄ»-ը ահազանգում է, որ ճնշումներ է գործադրվում, որ մասնավոր հատվածի 70-80% բերվելու է համակարգ:

Խոսելով տնտեսության վրա ազդեցության մասին՝ Զուրաբյանը նշեց, որ եթե երկար փողերը տնտեսության արյունն է, ապա Սերժ Սարգսյանը վամպիր է, որը ծծում է արյունը:

Պատգամավորի այս վերջին արտահայտությունը վրդովվեցրեց նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, ով փորձեց հորդորել զերծ մնալ վերամբարձ խոսքերից. «Քաղաքական մեծամասնությունը նյարդերի խնդիր չունի, բայց «ռեմբոյի» խնդիր էլ չունի: Առաջարկ կա սեղանին, քննարկման խնդիր կա: Կարիք չկա դոշ ծեծել Արծվիկ Մինասյանի համար: Դա նշանակում է՝ թեմա չունեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս