Էլ ավելի է ընդլայնվել ռազմատեխնիկական ոլորտում ՌԴ-ի հետ կառուցողական համագործակցությունը. Իլհամ Ալիև

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունը հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում նաև քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում:

Ալիևի խոսքերով՝ էլ ավելի է ընդլայնվել ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական համագործակցությունը, որը բերում է դրական արդյունքներ և ունի լավ հեռանկարներ: Ալիևն ընդգծել է Ռոգոզինի՝ որպես Ռուս-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի համանախագահի դերը երկու երկրնհերի միջև կապերի հետգա ամրապնդման հարցում:

Ալիևը նաև դրականորեն է գնահատել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության աճը: Ռոգոզինն իր հերթին վստահություն է հայտնել , որ Ադրբեջանի հետ համագործակցությունն ընդլայնվելու է նաև հետագայում: Նա վստահեցրել է, որ որպես Ռուս-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի համանախագահ՝ բոլոր ջանքերը գործադրելու է տվյալ ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս