Ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է. ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ-ի «Ռոուզ Ռոուտ» 86-րդ սեմինարը, որը նվիրված է «Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմային:

ՆԱՏՕ ԽՎ-ի ղեկավար Հյու Բեյլին իր ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «ՆԱՏՕ-ն շարունակում է իր ջանքերը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: ՆԱՏՕ-ի նպատակը կողմերի միջև փոխըմբռնման ձեռք բերումն է:

Անհրաժեշտ է իմանալ, որ ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է: Այդ խնդիրն անհրաժեշտ է լուծել փոխզիջումների ճանապարհով:

Չնայած նրան, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում այդ գործընթացին՝ նա շարունակում է իր ջանքերը փոխըմբռնման հասնելու ճանապարհին: Մենք կարևոր ենք համարում կողմերի միջև վստահության ստեղծումը»:

Տեսանյութեր

Լրահոս