
Սխալ է Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու համար ԵՄ-ին մեղադրելը. Բառոզու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Բաքվի ADA համալսարանում դասախոսություն է կարդացել «ԵՄ-Ադրբեջան. նոր հնարավորություններ ու մարտահրավերներ» թեմայով:
Դասախոսության ժամանակ Բառոզուն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Չնայած նրան, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո անցել է 20 տարի, այնուամենայնիվ, խաղաղությունը դեռ հաստատված չէ:
Մենք ցանկանում ենք, որ կողմերը գան խաղաղության ու աջակցեն տվյալ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Մենք պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի այդ հարցը լուծվի միջազգային սկզբունքների հիման վրա»:
Բառոզուն հայտարարել է, որ սխալ է ԵՄ-ին մեղադրել Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու համար. «Տվյալ հակամարտությունը ստեղծվել է ոչ թե ԵՄ-ի, այլ` ուրիշ ուժերի կողմից»: