«Ոչ ՄՄ-ին». երթ Երեւանում. a1plus.am
a1plus.am-ի փոխանցմամբ` «Ազգային ինքնորոշում» միավորման անդամներն այսօր երթ անցկացրեցին Երևանում: Երթի մասնակիցները «Ոչ ՄՄ»-ին, «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով քայլում էին մայրաքաղաքի փողոցներով` այս կերպ դեմ արտահայտվելով Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին։
«Մեր ապագան Եվրոպական միությունն է, և այս ռազմավարական նշանակությանը դեմ կանգնել՝ նշանակում է դեմ կանգնել հայ ժողովրդի զարգացմանն ու անվտանգությանը», – նշեց ԱԻՄ նախագահ Պարյուր Հայրիկյանը:
ԱԻՄ-ականներն ասում էին, որ չեն ուզում ապրել բռնատիրական երկրում և հենց այս նպատակով էլ այսօր դուրս են եկել փողոց։ «Մենք չենք ուզում, որ արտագաղթ լինի, եւ ուզում ենք, որ Հայաստանում բոլորը պաշտպանված լինեն», – ասաց երթի արթիկցի մասնակիցը:
«Մենք ուզում ենք ապրել համաշխարհային քաղաքակրթության մեջ և ոչ թե բռնատիրական երկրում», – ավելացրեց երթի մեկ այլ մասնակից։
Տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում: