Էրդողանն ու Բայդենը քննարկել են Իրաքի ու Սիրիայի վերջին զարգացումները
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որի ժամանակ քննարկել է Իրաքում ստեղծված իրավիճակը:
Էրդողանն ու Բայդենը համակարծիք են գտնվել, որ անհրաժեշտ է անհապաղ միավորել իրաքցիներին ու նրանց առաջնորդներին` ընդդեմ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներից եկող ընդհանուր սպառնալիքի:
Բայդենն իր աջակցություն է հայտնել Իրաքի հյուսիսում պատանդ վերցված իր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերին: Էրդողանի ու Բայդենի հեռախոսազրույցը տևել է մոտ կես ժամ: Այդ ընթացքում նրանք քննարկել են նաև Սիրիայի վերջին զարգացումներն ու Կիպրոսի հարցը: