Հայաստանը ռազմավարական նշանակություն ունեցող երկրում դեռևս դեսպան չունի. «Ժողովուրդ»

«Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանն իր համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան չունի»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Իշխանական կուլիսներում դեռ շարունակում են քննարկել այդ պաշտոնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Յուրի Վարդանյանի նշանակման հարցը:

Այս առիթով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետաքրքիր մեկնաբանություն արեց. «Ընդհանրապես, եթե հետևենք վերջին մի քանի տարիների տարբեր դիվանագիտական նշանակումներին, ապա տպավորությունն այնպիսին է, որ ում ուզում են լավություն անել՝ «գործուղում» են տվյալ պահին առաջին պատահած թափուր տեղը»: Ըստ պատգամավորի, այսօր դեսպանները հիմնականում զբաղվում են իրենց բիզնեսների բարգավաճմամբ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս