Կիսելյովը Հայաստան է եկել նաև փող լվանալու նպատակով. «Հրապարակ»

«Դմիտրի Կիսելյովի և ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Կովալենկոյի այցը Հայաստան ունեցել է ոչ միայն «ուղեղների լվացման», այլև խիստ պրագմատիկ նպատակ՝ փող լվանալու»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Ռուսական որոշ շրջանակներ պատրաստվում են Հայաստանում, Արևմուտքի օրինակով, գրանտային ծրագրեր սկսել ՀԿ-ների և մաս-մեդիայի շրջանում, բայց քանի որ Ռուսաստանը չի սիրում ձեռքը գրպանը տանել, անհրաժեշտ է եղել Կրեմլին ապացուցել, որ Հայաստանում «մոլեգնում են հակառուսական տրամադրություններ»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կրեմլի գաղափարական «կացին» Կիսելյովի նկատմամբ իսկապես պատճառաբանված հայոց զայրույթի տակ նաև արհեստական ակտիվություն կա՝ ռուսական այդ պրոյեկտի ջատագովների կողմից»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ Կիսելյովը ԵՄ-ի կողմից «պերոնա նոն գրատա» է ճանաչվել։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30