Տիգրան Սարգսյանն աշխատանքի է տեղավորում իր ազատված կադրերին. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «կադրերին» կառավարությունից «հեռացնել»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՀՀ կառավարության արարողակարգի բաժնի պետ Երվանդ Ազարյանը։ Ի դեպ, վերջինս կառավարության արարողակարգի բաժնում է աշխատում դեռևս Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն մարդկանց, ովքեր կառավարությունից դուրս գալով մնում են անգործ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է չթողնել անգործ և ջանում է «տեղավորել» բանկերում կամ ֆինանսական տարբեր կառույցներում»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս