Բաժիններ՝

Արամ Մանուկյան. Ամոթ է, մի՛ քվեարկեք այս նախագծին

«Սա լոբբինգ է որոշ գործարար շրջանակների կողմից, որին ընդառաջ են գալիս պատգամավորները և որոշ մարդկանց կամք են կատարում: Ամբողջ աշխարհը գնում է խմիչքի և ծխախոտի գովազդի քչացմանը, խմիչքի և ծխախոտի դեմ լայնածավալ պայքարի և երեխաներին զերծ պահելու խմիչքի և ծխախոտի գովազդից»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ու «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ:

Նախատեսվում է հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային խմիչքների (բացառությամբ՝ կոնյակի), ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը, ինչպես նաև ՀՀ-ում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների ՀՀ տարածքում հեռարձակման ժամանակ ծխախոտի օգտագործման ընթացքի ցուցադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հեռարձակվող հեռուստահաղորդումներում օգտագործվում են մինչև 2014թ. հունվարի 1-ը նկարահանված կադրեր`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Ըստ Ա.Մանուկյանի՝ բոլորը լավ գիտեն, որ ոչ մի խնդիր չի լուծվում այս փոփոխությամբ: Նա նշեց, որ ինքն արտահայտում է նաև «Դաշնակցության», «Ժառանգության» կարծիքը. ըստ նրա՝ դեմ է նաև ԲՀԿ-ն:

«Ամոթ է, մի քվեարկեք այս նախագծին: Զարգացած հասարակության համար ռեվերս անել այս օրենքը ամոթ է: Մի գնացեք դրան»,- ասաց Ա.Մանուկյանը:

Կարդացեք նաև

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով, իհարկե, ԶԼՄ-ների համար կոմերցիոն շահ է, բայց առողջապահական, էսթետիկայի խնդիր կա: Նրա խոսքով՝ «փրայմ» ժամանակ համարվող օրվա հատվածում ծխախոտի ու խմիչքի գովազդի թույլատրումը չի կարող անվտանգ համարվել, երբ ընտանիքները երեխաների հետ միասին հեռուստացույցի մոտ ժամանց են անցկացնում:

«Մենք դեմ ենք, հանրային շահը պետք է գերազանցի այլ որոշակի հասկանալի շահերին»»,- ասաց Ուրիխանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս