
Զինյալները Սլավյանսկում Ан-26 ինքնաթիռ են կործանել (տեսանյութեր)

ZN.UA-ի փոխանցմամբ` Սլավյանսկի մոտ կործանվել է Ан-30 տիպի հետախուզական ինքնաթիռ: Զինյալներն այն կործանել են շարժական զենիթա-հրթիռային համալիրի երկու հարվածով:
Ինքնաթիռն ընկնելիս է եղել բնակելի թաղամասերի վրա, սակայն անձնակազմին հաջողվել է շեղել ինքնաթիռի ուղղությունը, ինչի արդյունքում ինքնաթիռը չի ընկել քաղաքի վրա:
Ապա երեք օդաչուները դիմել են կատապուլտի օգնությանը, նրանցից մեկը զոհվել է: Վիրավոր օդաչուներին տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան:
Ավելի ուշ հաղորվել է, որ դա եղել է ոչ թե Ан-30 տիպի հետախուզական ինքնաթիռ, այլ` Ан-26 տիպի ռազմափոխադրման ինքնաթիռ, որը փոխադրում էր կամավորների հավաքած մարդասիրական բեռը: