
Նովակ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում:
Սերբ թենիսիստը չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից հերթականում ծնկի վնասվածքի պատճառով: Ջոկովիչը վնասել է մենիսկը:
Ջոկովիչը «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում հաղթել էր արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին:
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկը համարվող «Ռոլան Գարոս»-ը կեզրափակվի հունիսի 9-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է: