
Հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափը 105.000 դոլարի ներդրում է ներգրավել

Science and Technology Angels Network-ը (STAN) 105 հազար դոլարի ներդրում է կատարել Waveye նորարարական վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափում, որը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար։ Սա STAN-ի թվով 17-րդ ներդրումն է։
Այս մասին հայտնում են ընկերությունից:
Մասնագիտանալով ինքնավար մեքենաների ռադարի 4D բարձր լուծաչափով պատկերման աշխատանքներում, Waveye-ի եզակի LIR տեխնոլոգիան հագեցված է խորապես ինտեգրված ռադարային AI-ով:
Ստարտափը ներդրումներ է ներգրավել նաև Formula VC և BigStory VC վենչուրային ֆոնդերից, նաև սինդիկատ ներդրում BANA Angels-ից և Granatus Ventures-ից։