Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Ռոգոզինը հունիսին կժամանեն Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը հունիսին կժամանեն Ադրբեջան:

Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահ Օգտայ Ասադովի ու Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումից հետո: Ընդգծվել է, որ նախ Բաքու է այցելելու Լավրովը, ապա նոր՝ Ռոգոզինը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրել է Եվրասիական տնտեսական միություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30