Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում հատուկ գործողությունը կարող է ավարտվել մինչև հունիսի 14-ը. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները պլանավորում են երկրի արևելքում իրականացվող հատուկ գործողությունն ավարտել մինչև հունիսի 14-ը: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ կատաղի բախումներ են ընթանում Ուկրաինայի արևելքում:

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ուկրաինացի զինվորականների առաջադրանքը հանդիսանալու է զինյալներին Ռուսաստանի սահմանից կտրելը, ինչպես նաև նրանց տեղայնացնելն ու դիմադրությունը ճնշելը:

Աղբյուրների հաղորդմամբ՝ դրանից հետո Ուկրաինայի նախագահը կփորձի երեք ամսում պայմանավորվածության գալ Մոսկվայի հետ, որ նա չաջակցի Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին: Աղբյուրն ընդգծել է, որ ռազմական գաղտնիք է այն, թե այդ ամենի դիմաց ինչ կառաջարկվի Ռուսաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս