Ես թշնամուս չէի ուզի տեսնել այն վիճակում, ինչ տեսա Սերժ Սարգսյանին. Արամ Մանուկյան

«Ես թշնամուս չէի ուզի տեսնել այն վիճակում, ինչ տեսա Սերժ Սարգսյանին՝ այդքան անարժանապատիվ, այդքան անտեր, այդքան խեղճացած: Մեղքս գալիս էր: Քեֆս գալիս էր մնացած երկրների նախագահների դիրքորոշումից, դիրքից, խոսքի ուժգնությունից: Ափսոսում եմ ու ցավ եմ ապրում, որ իմ երկիրն ունի այնպիսի ղեկավար, որն ինքը չի զգում, որ ղեկավար է, որը չի զգում, որ իր երկրի շահերն է պահում, որը չի զգում, որ իր ետևում ժողովուրդ կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքման ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարությունը, Ալիևի նամակի ընթերցումը և Սերժ Սարգսյանի վարքը:

Ըստ Մանուկյանի՝ ՀՀ նախագահի համար դա անարժանապատիվ դրսևորում էր, դաս չսովորած աշակերտի կարգավիճակ էր:

«Ամոթ էր: Ես կարծում եմ, Սերժ Սարգսյանի համար շատ հարմար ժամանակ է հրաժարական տալու»,- ասաց Ա.Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս