Հովիկ Աբրահամյանի կլանն այլևս իշխանությունը չի հանձնելու. «Հրապարակ»

«Իշխանական շրջանակների ներկայացուցիչը երեկ ուշագրավ դիտարկում արեց. «Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանում ամենաազդեցիկ գործիչն է, և դժվար է լինելու նրան «գահից իջեցնել»»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով.

«Նա այնքան մարդու է լավություն արել, այնքան կապեր է ստեղծել: Ասենք՝ գիտե՞ք ինչքան մարդ է աշխատանքի տեղավորել:

Աշխատանքի տեղավորման հարցում նա ռեկորդսմեն է: Նա իր թիմերն ունի անգամ ուժայիններում՝ ոստիկանություն, անվտանգություն, դատախազություն: Իսկ դա հենարան է: Գումարեք նաև օլիգարխիկ շրջանակներն ու խնամի-քավոր-սանիկներին, կհասկանաք, որ այս կլանն էլ իշխանությունը չի հանձնելու»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս