«Փայլուն արտաքին քաղաքականություն է». Արտաշես Գեղամյանը Պուտինի կողմից Ալիևին շնորհավորելու և ՀՀ-ին չշնորհավորելու մասին «Ժողովուրդ»
«Մայիսի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության օրվա առթիվ»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ ավելացնելով.
«Արդյո՞ք դիվանագիտական էթիկան չի պահանջում, որ նման դեպքերում պետք է պահպանել հավասարությունը և ՀՀ-ին ևս շնորհավորել Հանրապետության օրվա առթիվ, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն ասաց.
«Շնորհավորանք կար, թե չէ, դրանից պետք չէ եզրակացություն անել, որ ռազմավարական գործընկեր չէ»:
Ռուսամետությամբ հայտնի պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ, ի պատասխան հարցին, թե այս իրավիճակը չի խոսում ՀՀ ձախողված արտաքին քաղաքականության մասին, նշեց.
«Ընդհակառակը՝ փայլուն արտաքին քաղաքականություն է»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։