Ո՞ւմ համար էր Նազարբաևը նամակ կարդում. «Առավոտ»

«Հայաստանը երբևէ պաշտոնապես հայտարարե՞լ է, որ ցանկանում է մտնել Եվրասիական միության մեջ Ղարաբաղի հետ միասին` ՄԱԿ-ի կողմից չճանաչված սահմաններով»,- գրում է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով. «Որքան գիտեմ՝ ոչ:

Ուրիշ բան, որ մեր իշխանության ներկայացուցիչները և համակիրները ակնարկում էին, իբր Մաքսային կամ Եվրասիական միությամբ լուծվելու է Ղարաբաղի հարցը:

Դա կամ միտումնավոր ապատեղեկատվություն էր, կամ էլ` մոլորություն. Արցախի խնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում:

ԵՄ-ի չափից դուրս խանդավառ ջատագովներին ասեմ, որ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում այդ խնդիրը նույնպես առաջ էր գալու, և Իլհամ Ալևը էլի նամակ էր գրելու, ասենք, Քեթրին Էշթոնին` թե իմացեք, հա~, Հայաստանը ասոցացվում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահամններով:

Տիկին էշթոնը գուցե ժողովի ժամանակ այդ նամակը չկարդար, բայց ընթացք կտար` բրյուսելյան բյուրակրատիայի զանազան ատյաններով»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս