
Շիմոն Պերեսն ու Մահմուդ Աբասը հունիսի 8-ին կհանդիպեն Վատիկանում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու Պաղետինի առաջնորդ Մահմուդ Աբբասը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերով հունիսի 8-ին կհանդիպեն Վատիկանում: Այս մասին հայտնել է Վատիկանի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Սուրբ հող կատարած իր առաջին ուխտագնացության ժամանակ (մայիսի 24-26) Ֆրանցիսկոսն Իսրայելի ու Պաղեստինի ղեկավարներին հրավիրել է Վատիկան: Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ դա կլինի համատեղ աղոթքի և ոչ թե միջնորդական հանդիպում, որին ներկա կգտնվեն նաև ռաբբի ու մոլա: