Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական միությունը որևէ կերպ չի խաթարի իր կազմ մտած երկրների ինքնիշխանությունը. Մարգելով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումը հանդիսանում է հետխորհրդային տիրույթում ինտեգրման նոր փուլ: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ Միջազգային հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մարգելովը:

Նրա խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) որևէ կերպ չի խաթարի իր կազմի մեջ մտած երկրների ինքնիշխանությունը: Մարգելովն ընդգծել է, որ մայիսի 29-ը պատմական օր է, երբ Եվրասիայում առաջացավ ընդարձակ տնտեսական տիրույթ, որին անդամակցելու համար մի շարք երկրներ արդեն իսկ հերթ են կանգնել.

«Խոսքը չի գնում է միայն Հայաստանի ու Ղրղզստանի մասին, որոնցից առաջինը պլանավորում է միության մեջ մտնել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը, իսկ երկրորդը պլանավորում է նոր տարին դիմավորել միության անդամի կարգավիճակով:

Կա տեղեկատվության, որ եթե ոչ  Եվրասիական միությանն անդամակցության, ապա գոնե նրա հետ սերտ համագործակցելու ցանկություն ունեն Վիետնամը, Թուրքիան, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ: Նոր միությունն ունի ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական գրավչություն:

Նրա հիմնադիրների ու պոտենցիալ մասնակիցների թվում չեն դիտարկվում «գերակայողներ», որոնք ունակ են կազմակերպել «նարնջագույն հեղափոխություններ», կամ էլ չկա ԵՄ, որը կործանում է նոր անդամների տնտեսությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս