ԱՄՆ մուտքի վիզա ստանալը կդյուրացվի
ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել, որը կդյուրացնի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու գործընթացը: Ըստ Մանասյանի՝ պայմանագիրը կլինի այնպիսին, ինչպիսին ԱՄՆ-ն ստորագրել է ԵՄ երկրների հետ:
Ս. Մանասյանի խոսքով՝ ԱՄՆ քաղաքացիները հնարավորություն կունենան այցելելու Հայաստան՝ առանց վիզայի, իսկ ՀՀ քաղաքացիների համար վիզայի ստացումը կդյուրացվի: Բացի այդ, ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ մինչև 10 տարվա մուտքի վիզաներ:
ՀՀ ԱԳ փոխնախարարի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն նման արտոնություններ տալիս է այն երկրներին, որոնց հետ ունի սերտ հարաբերություններ: