Բաժիններ՝

Խորհուրդներ ծնողներին` երեխայի առնանդամի խնամքի մասին

Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումն առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները, ո՛չ էլ ծնողները: Ընդհանրապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ իսկական ֆիմոզի զարգացման:
Հարկավոր է երեխաների առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից: Այնուհետև որոշ ժամանակ անց աստիճանաբար պետք է ծնողները փորձեն թլիփը հետ քաշել, չհաջողվելու դեպքում պետք է դիմել ուռոլոգի խորհրդատվությանը:

Երեխաների առնանդամը պետք է լվանալ փափուկ շորով, օճառի օգտագործման դեպքում պետք է այն լավ լվանալ, չորացնել թլիփն ու գլխիկը, այնուհետև թլիփն առաջ տանել:

Երեխաների առնանդամի գլխիկն ու մաշկը հաճախ է կարմրում: Երբեմն այս կարմրությունը պայմանավորված է թլիփի կողմից արտազատվող նյութերով, որոնց միջոցով մաշկն անջատվում է գլխիկից: Երբեմն այս սպիտակադեղնավուն նյութը շփոթում են թարախի հետ:

Ամեն պարագայում նախադպրոցական տարիքում մայրն է պատասխանատու երեխայի խնամքի համար, իսկ դպրոցական տարիքից սկսած պետք է երեխային սովորեցնել ինքնուրույն զբաղվել հատկապես սեռական օրգանների խնամքով, վարժեցնել անձնական հիգիենայի կանոնները, սովորեցնել անդամը լվանալ, չորացնել, թլիփը հետ տանել, և բացել անդամի գլխիկը` խուսափելու համար մի շարք հիվանդություններից, հատկապես ֆիմոզից:

urolog.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս