ԼՂՀ կարգավիճակը հայտնի չէ
Այսօր ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորները այդպես էլ չկարողացան փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանից հստակ պատասխան ստանալ, թե ինչ կարգավիճակ է ունենալու ԼՂՀ-ն Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամկցելու դեպքում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին թե որքանո՞վ են իրական այն տեղեկությունները, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության ձևավորման փաստաթղթի չստորագրումը պայմանավորված է ԼՂՀ հարցում այդ փաստաթուղթը ստորագրած երկրների հետ Ղարաբաղի հարցում ունեցած տարաձայնությունների հետ, Մանասարյանը պատասխանեց, որ բոլոր կոնցեպտուալ հարցերը լուծված են և տարաձայնությունները վերաբերում են միայն տեխնիկական հարցերին:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ևս փորձեց ճշտել, թե ի՞նչ կարգավիճակով է ԼՂՀ-ն անդամակցելու ՄՄ-ին, կամ ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂՀ-ն Հայաստանի ԵՏՄ դեպքում:
Մանասարյանը կրկնեց նույն պատասխանը, որ կան միայն տեխնիկական հարցեր և կոնցեպտուալ հարցերը լուծված են՝ խորհուրդ տալով այդ պատասխանից ենթադրություն անել:
Լրագրողների դիտարկմանը, որ տարաձայունությունները այնքան էլ տխնիկական չեն, քանի որ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը շատ հստակ հայտարարել է. «Եթե բոլոր առևտրական հարցերը լուծվում են, ապա անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը որոշի մեկ հարց. որ Մաքսային միությանը պետք է անդամակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով», Մանասարյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ Նազարբաևի հայտարարությանը:
Մինչդեռ Նազարբաևի հայտարարությունը հնչել էր մինչև Մանասարյանի ԱԺ գալը և նա կարող էր տեղյակ լինել այդ հայտարարությանը: Ըստ էության, Հայաստանի փոխարտգործանախարարը չգիտի, թե ԼՂՀ-ի համար ինչ կարգավիճակ է նախատեսված ԵՏԿ-ում, և դրա լավագույն լուծումը հարցին պատասխան չտալն է: