
Ուկրաինական ճգնաժամը չխանգարեց Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը. Շուվալով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի առաջին փոխավարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը որևէ կերպ չի խանգարել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը:
Շուվալովի խոսքերով՝ Ուկրաինայի տեղական ներքաղաքական ճգնաժամն առաջին հերթին առնչվում է այս աշխարհում Ուկրաինայի ինքնորոշմանը, թե ինչ է նա ցանկանում, ինչ հեռանկար է փնտրում:
Շուվալովը չի բացառել, որ հետագայում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարող են ստեղծվել ֆինանսական ու արժութային միություններ. «Մենք պետք է իր ավարտին հասցնենք տնտեսական միության գործարկումը: Մենք մեկնարկում ենք 2015 թվականի հունվարի 1-ից: Մեզ անհրաժեշտ է մի քանի տարի»: