
Սնոուդենը մտադիր է երկարաձգել իր ներկայությունը Ռուսաստանի տարածքում

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ցանկանում է Մոսկվայից վերադառնալ ռուն, սակայն անհրաժեշտության դեպքում մտադիր է երկարաձգել իր ներկայությունը Ռուսաստանում, ուր նա ստացել է ժամանակավոր ապաստան:
Սնոուդենը հայտարարել է, որ եթե հնարավորություն ունենար գնալ աշխարհի ցանկացած կետ, ապա կվերադառնար իր տուն: Սնոուդենն ընդգծել է, որ իր համար գլխավորը ոչ թե իր անձնական ճակատագիրն է, այլ՝ համընդհանուր գաղտնալսման ծրագրերի բարեփոխումը, որոնց մասին նա բարձրաձայնել է:
Սնոուդենը կարծում է, որ այդ հարցում իրեն կարող են օգնել թե՛ իր ընտանիքը, թե՛ իր երկիրը: Սնոուդենը մանրամասնել է, որ Ռուսաստանում ժամանակավորապես մնալու մեկամյա ժամկետն ավարտվում է օգոստոսի 1-ին, ինչի հետ կապված՝ հայտ է ներկայացնելու այդ ժամկետը երկարաձգելու համար: