
Երևանում բնակարան է այրվում

Մայիսի 29-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի 62դ շենքի 6-րդ հարկում այրվում է բնակարան:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
Հրշեջ-փրկարարները ավտոսանդուղքի միջոցով բնակարանից իջեցրել են տարեց բնակչին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.17-ին:
Ըստ նախնական տվյալների ամբողջությամբ այրվել են հյուրասենյակը և միջանցքը, իսկ խոհանոցը` մասամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն