Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրում կա կետ Հայաստանի միանալու մասին. Նազարբաև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, բացելով նեղ ձևաչափով Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների հանդիպումը, հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ է ամբողջովին և գոհացնում է բոլոր կողմերին:

Նազարբաևի խոսքերով՝ փաստաթուղթը պատմական նշանակություն ունի Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ապագայի համար. «Փաստաթուղթը ստացվել է հավասարակշռված, գրագետ և հաշվի է առնում բոլոր պետությունների շահերը»: Նազարբաևը հիշեցրել է, որ կատարվել է վիթխարի աշխատանք, սակայն ձեռք է բերվել կոնսենսուս, որը գոհացնում է բոլոր կողմերին.

«Դրանում արտացոլված են բազային բոլոր ասպեկտները, գրանցված են պետությունների իրավահավասարության, նրանց տարածքային ամբողջականության բոլոր սկզբունքները, ինչպես նաև հարգանք է ցուցաբերվում միության անդամ երկրների քաղաքական կառուցվածքի առանձնահատկությունների նկատմամբ:

Միությունում որոշումներն ընդունվելու են կոնսենսուսի սկզբունքով, յուրաքանչյուր երկրի ձայնը կլինի վճռորոշ: Կադրային քաղաքականությունը կկառուցվի կողմերի հավասար ներկայացուցչության սկզբունքի ու մրցակցային հենքի վրա»:

Նազարբաևը հավելել է, որ պայմանագրում առկա է նաև Միությանը Հայաստանի միանալու մասին կետ. «Ընդլայնված ձևաչափով մեզ այդ մասին կզեկուցեն, և մենք կքննարկենք: Ղրղզստանն աջակցել է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» նախագծին, սակայն խնդրում է ցուցաբերել օգնություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս