
Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը պատրաստ է ստորագրման. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում պետությունների ղեկավարների մակարդակով ընթացող Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունն աշխատելու է ունիվերսալ ու հասկանալի կանոններով, այդ թվում նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության ընդունած նորմերով ու սկզբուքներով.
«Եվրասիական տնտեսական միությունն ախատելու է բոլորին հասկանալի ունիվերսալ, թափանցիկ սկզբունքներով՝ հենված ԱՀԿ-ի սկզբունքների հիման վրա: Պայմանագիրն ամբողջովին պատրաստ է ստորագրման համար: Դա մեր համատեղ աշխատանքի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կառավարությունների ամուր փոխգործակցության արդյունքն է»:
Պուտինի խոսքերով՝ յուրաքանչյուր կողմի ընդհանուր կառուցողական տրամադրվածության, պատրաստվածության ու խելամտության շնորհիվ հաջողվեց այդ ճանապարհին ու ժամանակին գտնել փոխզիջումներ, հաջողվեց հաղթահարել ոչ քիչ բարդություններ և ինչպես որ նախատեսվում էր (մինչև 2014 թվականի հունիսի 1-ը) հասնել փաստաթղթի ստորագրմանը: