Լուկաշենկոն դժգոհ է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագծից
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագծից:
Լուկաշենկոն երեկ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագիծը, որը մայիսի 29-ին պետք է ստորագրվի Աստանայում, հանդիսանում է այսպես կոչված փոխզիջումային տարբերակ, և ոչ թե հենց այն փաստաթուղթը, որի հետ ավելի վաղ հույսեր էր կապել պաշտոնական Մինսկը:
Աստանայի հանդիպումից մեկ օր առաջ Լուկաշենկոն ժամանել Մոսկվա, ուր և հայտարարել է. «Պայմանագիրը, որը մենք պետք է ստորագրենք, փոխզիջումային տարբերակ է: Դժբախտաբար, դա այն պայմանագիրը չէ, որի վրա մենք հույսեր էինք դրել և այն չէ, ինչի մասին ի սկզբանե հայտարարել էին մեր գործընկերները և առաջին հերթին Ռուսաստանը: Առաջարկվել էր, որ տվյալ պայմանագիրը ստորագրվի առանց որևէ սահմանափակումների»: